Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

28 Մարտ, 2023 13:44
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՄԱՐՏԻ 28-ԱՊՐԻԼԻ 2

Երևանում այսօր և ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 29-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Մարտի 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ։
Մարտի 31-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` թաց ձյան տեսքով։
Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր և ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 29-ի և ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, 30-ին, 31-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ, մարտի 29-30-ն՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 6-10, 31-ին՝ ևս 8-10, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 4-6 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին