Կարևոր իրադարձություններ

Երևանի բոլոր պոլիկլինիկաները և շտապ օգնության ծառայությունը ապահովվել են շարժական թվային ռենտգեն սարքերով

28 Մարտ, 2023 12:04
Հեղինակ՝ Յակով Ասատրյան
Երևանի բոլոր պոլիկլինիկաները և շտապ օգնության ծառայությունը ապահովվել են շարժական թվային ռենտգեն սարքերով

Երևանի ենթակայության բոլոր պոլիկլինիկական ծառայությունները և շտապ օգնության ծառայությունը ապահովվել են ժամանակակից շարժական թվային ռենտգեն սարքերով:Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ  Յակով Ասատրյանը։

«Երևանի ենթակայության առողջապահական հաստատությունների վերազինման շարունակականության ապահովման նպատակով Երևանի 2022 թվականին բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռքբերում» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 199.1 մլն դրամի 8 անուն, թվով 38 նոր բուժսարքավորումներ՝ այդ թվում 1 ստացիոնար, 7 շարժական թվային ռենտգեն:

Ռենտգեն սարքավորումները կշահագործվեն համապատասխան լիցենզավորման գործընթացի ավարտից հետո:

 Երևանի շտապ օգնության ծառայությունը հագեցվել է նաև 2 նոր դյուրակիր ուլտրաձայնային հետազոտման սարքավորումներով՝ 2 տվիչով, քանի որ նախատեսվում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ներդնել նոր՝ արտագնա ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտությունների իրականացման ծառայություն, որը հնարավրություն կտա շարժման սահմանափակումներով, անկողնային բուժառուներին, ինչպես նաև այլ ցանկացողների տնային պայմաններում իրականացնել նշված հետազոտությունները:

Երևանի ենթակայության թվով 9 պոլիկլինիկական ծառայությունները հագեցվել են նոր ուլտրաձայնային հետազոտման սարքավորումներով՝ 3 տվիչով, այդ թվում՝ էխոսրտագրության թվիչով:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին տրամադրվել է թվով 2 ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներ՝ 3 տվիչով»,-գրել է նա:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին