Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը

27 Մարտ, 2023 19:25
Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Ասիական զարգացման բանկի գործընկերների (ԱԶԲ) հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից։
 
Քննարկմանը ներկա են եղել ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Քսիահոնգ Յանգը, տնօրենի խորհրդական Քոլին Հուերթերը, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, ինչպես նաև ԱԶԲ այլ ներկայացուցիչներ:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընդհանուր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ԱԶԲ հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև երկրի ռազմավարությանը և դրանում ընդգրկվելիք հնարավոր նոր ուղղություններին:
 

  

 

Լրահոս

Դիտել ավելին