Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում պարեկը հանկարծամահ է եղել

27 Մարտ, 2023 15:11
Գեղարքունիքում պարեկը հանկարծամահ է եղել

Մարտի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտում է հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։05-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների շտապբուժօգնության բրիգադը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր, որտեղ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Նարեկ Եսայանն է, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում իրենց տանը ունեցել է ինքնզգացողության կորուստ, ինչն էլ դարձել է հանկարծամահության պատճառ։

Սևանի հիվանդանոցի բժիշկները օպերատիվ են ժամանել, սակայն արձանագրել են կենսաբանական մահ։

 

Լրահոս

Դիտել ավելին