Կարևոր իրադարձություններ

Հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ դպրոցներում (լուսանկարներ)

27 Մարտ, 2023 13:06
Հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ դպրոցներում (լուսանկարներ)
 

Մարտի 23-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներն Ապարան քաղաքի ավագ և Դաշտադեմ գյուղի Գ․ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցներում իրականացրել են «Հրդեհաշիջում, տարհանում և առաջին բուժօգնության կազմակերպումը ուսումնական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Ուսումնավարժությունների շրջանակներում կատարվել է դպրոցների անձնակազմերի տարահանում, տուժածների հայտնաբերում և առաջին բուժօգնության ցուցաբերում:

Հերթափոխերի պետերի հանձնարարությամբ օղակի հրամանատարների և կապավորների միջոցով իրականացվել է հրդեհի վայրի հետախուզություն՝ հրդեհի բռնկման վայրի, դյուրավառ նյութերի և լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների առկայության ճշգրտման համար։

Ուսումնավարժությունների ավարտին կատարվել է արդյունքների ամփոփում և կատարողականի գնահատում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին