Երևանի որոշ թաղամասեր ու նորակառույց շենքեր այսօր գազիֆիկացված չեն: Պատճառը՝ ենթակառուցվածքների բացակայությունն է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքում գազամատակարարման խնդիրները քննարկվել են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ պատասխանատու կառույցների, կառուցապատողների, վարչական շրջանների ղեկավարների, ավագանու անդամների հետ հանդիպման ընթացքում:
Կառուցապատողների հայկական ասոցիացիան ներկայացրել է խնդրի լուծման իր տարբերակը: Փորձնական ծրագիրն արդեն կյանքի է կոչվել: