Կարևոր իրադարձություններ

Մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք, պիտի մի քիչ սառնասիրտ լինեինք. Վարազդատ Հարոյան

26 Մարտ, 2023 10:21
Մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք, պիտի մի քիչ սառնասիրտ լինեինք. Վարազդատ Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով Թուրքիայի դեմ խաղում ընտրանուն պակասեց սառնասրտությունը:

«Էմոցիաները մի կողմ դնելով` մենք իրենցից ավելի շատ գոլային պահեր ունեինք: Պարզապես պետք է իրացնեինք: Մի քիչ սառնասիրտ պիտի լինեինք: Պաշտպանության գծում խնդիրներ ունեինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հարոյանը:

Պաշտպանի խոսքով` 1:0-ից հետո հավաքականը պետք է ավելի վստահ գործեր, քանի որ առաջիկայում առավել ուժեղ մրցակիցներ կան, ինչպես, օրինակ, Խորվաթիայի ընտրանին է:

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Երևանում կայացած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է Թուրքիայի հաղթանակով։

 

Լրահոս

Դիտել ավելին