Կարևոր իրադարձություններ

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ

25 Մարտ, 2023 18:20
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ

Այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի՝ Իլհամ Ալիևի հետ։

Շառլ Միշելն անդրադարձել է Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին և մտահոգություն հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր հեռախոսազրույցի ընթացքում Շառլ Միշելը և Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի շուրջ։

 

Լրահոս

Դիտել ավելին