Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովն այսօր կանջատի էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը

25 Մարտ, 2023 17:21
Ազգային ժողովն այսօր կանջատի էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը

Հինգ ժամից համայն մարդկության ջանքերը կմիավորվեն կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ անցկացնելով «Երկրի ժամը» բնապահպանական նախաձեռնությունը:

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ ժամը 20:30-21:30-ը կմիանա Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) խորհրդանշական նախաձեռնությանը՝ անջատելով էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը:

2008 թվականից ի վեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ մեր երկրում իրականացվում է բնապահպանական այս շարժումը, որը մեկ ժամով էներգիա խնայելու նպատակից զատ ունի այլ խորհուրդ՝ միավորվել Երկիր մոլորակը պահպանելու գաղափարի շուրջ եւ կերտել ավելի կանաչ ու լուսավոր ապագա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին