Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց ստորաբաժանման համար նախատեսված N զորամասի տարածք (տեսանյութ, լուսանկարներ)

25 Մարտ, 2023 16:46
Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց ստորաբաժանման համար նախատեսված N զորամասի տարածք (տեսանյութ, լուսանկարներ)

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց ստորաբաժանման և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։

ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետի պաշտոնակատարը նախարար Պապիկյանին զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունությանը, ինչպես նաև վերակառուցման և նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին