Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    405,5
    419,5

  • RUB

    4,6
    4,9

Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է ՌԴ-ի առողջապահության նախարարի կողմից

25 Մարտ, 2023 17:52
Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է ՌԴ-ի առողջապահության նախարարի կողմից

«Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ «Վ.Ա.Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոն»:Այս մասին հայտնում են ԱՆ-ից։

Ճանաչողական այցի ընթացքում հայկական պատվիրակությանն է ներկայացվել կլինիկային կից գործող նորաբաց ուսուցողական կենտրոնի կարողություններն ու հագեցվածությունը:

Ընդգծվել է, որ կենտրոնը հյուրընկալում է թե ուսանողների, թե օրդինատորների՝ գործնական պարապմունքներն անցկացնելու համար:

Համաժողովի ավարտին Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին