Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ուղղությունները

24 Մարտ, 2023 21:31
Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ուղղությունները

«Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-ռուսական ընդհանուր համագործակցության ուղղությունները։

Այդ թվում` օրթոպեդիայի և վնասվածքաբանության, դեղագործության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև հայ-ռուսական հերթական համաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին