Կարևոր իրադարձություններ

Իսկապես, Մարգարայի սահմանն էլի է բացվել. Միրզոյան

24 Մարտ, 2023 17:46
Իսկապես, Մարգարայի սահմանն էլի է բացվել. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին զեկույցի ժամանակ խոսել է հայ-թուրքական սահմանի բացման աշխատանքների մասին։

«Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորս հանդիպում, 2022թ. փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։

2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ՀՀ-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն տալ երրորդ երկրների քաղաքացիներին և որոշել են սկսել այդ ուղղությամբ գործընթացները։

Նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժակետներում մեկնարկել ՀՀ-Թուրքիա օդային բեռնափոխադրումների իրականացումը, որի մեկներակը տրվել է ընթացիկ տարում»,- նշել է նա։

Անդրադառնալով հարցին, թե Մարգարայի սահմանն նախկինում բացվել է, նախարարը պատասխանել է.

«Իսկապես Մարգարայի սահմանն էլի է բացվել՝ դիպվածային: Անուններ չեմ ասի, բայց ոչ հանրային շահի համար, այլ մի պաշտոնյայի համար:

Եղել է զանգ, միջնորդություն Թուրքիայի իշխանություններին, նրանք էլ մեծահոգաբար թույլ են տվել նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչն իր ծանր տեխնիկան հայ-թուրքական սահմանով անցկացնի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին