Կարևոր իրադարձություններ

Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը 5 մլն դրամի վնաս է պատճառվել. դատախազություն

24 Մարտ, 2023 16:55
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը 5 մլն դրամի վնաս է պատճառվել. դատախազություն

Բ.Պ.-ն, 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 5-րդ պահաբաժնի անտառապահ, պատշաճ չի կատարել իր պարտականությունները, որի արդյունքում, նշված ժամանակահատվածում ապօրինի հատվել են տարբեր տեսակի 52 ծառեր և 7 ճյուղեր՝ պետությանը  պատճառելով  5 մլն 43 հազար դրամի վնաս: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Նախաքննության ընթացքում Բ.Պ.-ն չի վերականգնել պատճառված վնասը:

2021 թվականի սեպտեմբերի 6-ին  նախաձեռնվել է քրեական վարույթ: 2022 թվականի մարտի 28-ին Բ.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել  18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական անփութություն): 

Դատախազը 2023 թվականի մարտի 20-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան: Միաժամանակ  ներկայացվել է հայցադիմում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին