Իրանի Խոյ շրջանում և քաղաքում մարտի 24-ի առավոտյան տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 68 մարդ է վիրավորվել:Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Mehr գործակալությանը:
Ցնցումները զգացվել են հարևան խոշոր քաղաքներում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Ուրմիում, ինչպես նաև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թավրիզում։
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության նախնական տվյալներով՝ 68 տուժածները բուժօգնության են դիմել հիվանդանոց։
Խոյ շրջանի և հարևան Արևմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս շրջանի 7 գյուղերում շենքերի պատերին ճաքեր են առաջացել: