Սահմանադրական դատարանն հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։
Բարձր դատարանը որոշել է, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։
Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։
Ըստ Կառավարության՝ սրանով հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։