Կարևոր իրադարձություններ

Նախարարությունը ջանք չի խնայելու զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար. Պապիկյան (լուսանկարներ)

24 Մարտ, 2023 12:09
Նախարարությունը ջանք չի խնայելու զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար. Պապիկյան (լուսանկարներ)

Շարունակվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը հանրապետության N զորամիավորում։

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր:

Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը:

Նախարար Պապիկյանն իր ելույթում անվտանգ ծառայություն է մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին, վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին