Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել. Այս տեղեկությունը հայտնել են Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությունից, փոխանցում է РИА Новости-ն։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի Սևծովյան տարածաշրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 10 կիլոմետր խորության վրա, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,4 բալ։
Երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան: