Կարևոր իրադարձություններ

Արցախում խաղաղապահները մարդասիրական ակցիա են իրականացրել

24 Մարտ, 2023 10:23
Արցախում խաղաղապահները մարդասիրական ակցիա են իրականացրել

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ մարտի 21-ից 23-ը երեք համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել՝ այցելելով Ստեփանակերտի 12 դպրոցներ։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորոդագրությունից։

Այցի ընթացքում ավելի քան 2600 պարենային փաթեթ է փոխանցվել սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին