Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,61
    4,91

Կարևոր իրադարձություններ

Բուքմեյքերական հանցագործություն՝ Արցախում

23 Մարտ, 2023 23:32
 Բուքմեյքերական հանցագործություն՝ Արցախում

Մարտի 23-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել Մարտունու շրջանի Ննգի համայնքի 30-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ ս.թ. մարտի 6-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում, ինքը գտնվելով Մարտակերտի շրջանում, առանց իր իմացության իր «Արցախբանկ» ՓԲԸ պլաստիկ բանկային քարտից 1․490․000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Արդյունքում` Արցախի բնակչին պատճառվել է խոշոր չափերի հասնող գույքային վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Կոչ ենք անում` առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար, լինել զգոն, չտրվել խաբկանքի և ոչ մի դեպքում չհրապարակել անձնական և բանկային քարտի տվյալները։

Վարչությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` այսօրինակ հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին