Կարևոր իրադարձություններ

Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու համար. Բլինքեն

23 Մարտ, 2023 22:44
Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու համար. Բլինքեն

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին կոնգրեսականների հարցերին, նշել է․

«Ես փորձում եմ հասկանալ՝ ինչով կարող ենք օգնել Հայաստանին։

Կա հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը։ Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում ես հանդիպում ունեցա վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ։ Հետո Վաշինգտոն եկան երկու արտգործնախարարները։

Ակնկալում եմ, որ նրանք նորից կգան։ Մենք աշխատել ենք շարադրանքի շուրջ․ այստեղ մենք ոչինչ չենք պարտադրում Հայաստանին, այլ պարզապես արձագանքում ենք Հայաստանի հայտնած մեծ ցանկությանը՝ տեսնելու, թե արդյոք մենք կարող ենք օգնել հասնել համաձայնության, որը գոնե շատ առումներով վերջ կդներ ավելի քան 30 տարի տևողությամբ հակամարտությանը։

Բնականաբար, կան որոշ խնդիրներ։ Դուք իրավացիորեն մատնանշում եք իրական խնդիրներ Լաչինի միջանցքում։ Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի հենց այս շաբաթ վերաբացվի միջանցքը։ Մենք աշխատում ենք այս հարցի ուղղությամբ։

Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես բխում է Հայաստանի ժողովրդի, ինչպես նաև Ադրբեջանի շահերից»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին