Կարևոր իրադարձություններ

Դատարանի պարտավորեցմամբ՝ Նարեկ Սամսոնյանը հերքել է Շուշան Փաշինյանի հասցեին արած սուտ հայտարարությունները

23 Մարտ, 2023 22:12
Դատարանի պարտավորեցմամբ՝ Նարեկ Սամսոնյանը հերքել է Շուշան Փաշինյանի հասցեին արած սուտ հայտարարությունները

Դատարանը պարտավորեցրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին հերքել ՀՀ վարչապետի դուստր Շուշան Փաշինյանի հասցեին արած սուտ հայտարարությունները: Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես՝ Նարեկ Սամսոնյանս հրապարակային հերքում եմ իմ 26/01/2020թ-ին, երեկոյան ժամը 8:15 րոպեին կատարված հետևյալ` «Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր` վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան» հայտարարությունը:

... երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում:

Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում:

... Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սև իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500$-ից» արտահայտությունները, դրանք չեն համապատասխանում իրականությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին