Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    409,5
    423,5

  • RUB

    4,64
    4,94

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Երևանի Չեխովի փողոցի բնակարաններից մեկում

23 Մարտ, 2023 20:23
Հրդեհ՝ Երևանի Չեխովի փողոցի բնակարաններից մեկում

Մարտի 23-ին, ժամը 17:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չեխովի փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։27-ին, մարվել՝ 17։36-ին։ Այրվել է պատշգամբի դուռը:

 

Լրահոս

Դիտել ավելին