Կարևոր իրադարձություններ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

23 Մարտ, 2023 20:05
Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աշոտ Փիրումյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ: Վարչապետի ստորագրած որոշման մեջ մասնավորապես ասված է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Աշոտ Փիրումյանի դիմումը՝

 
 

1. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-13-Ղ1-1) պաշտոնում՝ ազատելով նրան Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնից (պաշտոնի ծածկագիր՝ 06-13-Ղ3-1)։

2. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»։

 

Լրահոս

Դիտել ավելին