Կարևոր իրադարձություններ

Իրանի արտգործնախարարը Մոսկվայում կհանդիպի Լավրովի հետ. Զախարովա

23 Մարտ, 2023 13:50
Իրանի արտգործնախարարը Մոսկվայում կհանդիպի Լավրովի հետ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ մարտի 29-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը աշխատանքային այցով կժամանի Մոսկվա։

Իրանցի նախարարը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի արդիական միջազգային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային գործարքը, Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում իրավիճակը, Կասպից ծովի խնդիրը և այլ հարցեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին