Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթն այլ կերպ, քան՝ ագրեսիվ, դժվար է որակել:Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը։
«Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար և հիմնավոր ապացույց է:
2020-ի պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։ Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա այլևս իրականություն է»,-նշել է վարչապետը։