Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանն ընդունել է Բարսեղ Թումանյանին և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրենին

22 Մարտ, 2023 19:49
Աննա Հակոբյանն ընդունել է Բարսեղ Թումանյանին և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրենին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 22-ին ընդունել է հայ oպերային երգիչ, բաս, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Սիրանուշ Գալոյանը մասնագիտությամբ երաժիշտ է, երկար տարիներ ապրում է Ավստրիայում: Երկու տարի առաջ Ավստրիայի մայրաքաղաքում հիմնել է Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիան:

Կոնսերվատորիայի հովանավորն է գերմանական Bechstein համերգային դաշնամուրներ արտադրող ընկերությունը, որի հետ Սիրանուշ Գալոյանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Հայաստանի երաժշտական կրթական հաստատություններին մոտ ավելի քան 30 ռոյալ կամ դաշնամուր նվիրաբերելու հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին