Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի կողմից ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից. Միրզոյան

22 Մարտ, 2023 18:24
Ադրբեջանի կողմից ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից. Միրզոյան

Ինչպես ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է ևս մեկ հայտարարություն, համաձայն որի՝ ևս մեկ անգամ ոչ իրավաչափ է համարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դիտարկմամբ` սա «անհրաժեշտ քայլ» է` հավելելով.

«Ուզում եմ երախտիքի խոսք հայտնել բոլոր նրանց, ովքեր կողմ են քվեարկել այդ հայտարարությանը: Սա անհրաժեշտ է, բայց նաև ուզում եմ հիշատակել մի կարևորագույն իրադարձություն՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից համապատասխան որոշման ընդունումն այն մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անխափան երևեկությունը այնպես, ինչպես դա ամրագրված է, բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից:

Մինչև այս որոշումը և այս որոշումից հետո բազմաթիվ են այն գործընկեր պետությունները, որոնք այս նույն կոչով հանդես են գալիս: Կարծում եմ, որ միջազգային հանրությունն իսկապես այստեղ անելիք ունի: Պետք է շարունակել այդ քաղաքականությունը և ավելի գործուն միջոցներ կիրառել»:

Միրզոյանը նշեց նաև, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումները իրավական պարտադիր ուժ ունեն: Այն չկատարման դեպքում պետք է հետևանքներ բխեն, այլապես միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատի:

«Ադրբեջանի կողմից ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից, դրանցում Հայաստանի կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից»,-ավելացրել է ԱԳ նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին