Կարևոր իրադարձություններ

ԵՄ առաքելությունը պետք է հավելյալ կերպով ամրապնդի խաղաղության գործընթացը. ԱԳ նախարար

22 Մարտ, 2023 17:35
ԵՄ առաքելությունը պետք է հավելյալ կերպով ամրապնդի խաղաղության գործընթացը. ԱԳ նախարար

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ հարցին:

«Առաքելությունը քաղաքացիական է, և երկրորդ կարևոր հանգամանքն ուզում եմ անպայման ընդգծել, որ մեր՝ Հայաստանի համար այս առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին:

Տեղյակ եմ, թե հնչում են մեկնաբանություններ, որ հայկական կողմը, թաքնվելով ԵՄ առաքելության թիկունքում, սադրանքներ է անում և այլն, բայց հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում, և երկրորդ՝ կրկին, ԵՄ առաքելությունը հայկական կողմի, ՀՀ համար միայն ու միայն մի գործիք է, որը պետք է հավելյալ նպաստ բերի, հավելյալ կերպով ամրապնդի խաղաղության գործընթացը»,- նշել է  Միրզոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին