Կարևոր իրադարձություններ

Շիրակում պարեկները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

22 Մարտ, 2023 14:52
Շիրակում պարեկները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Մարտի 17-ի ցերեկը «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհին պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի 32-ամյա մի բնակչի:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված:

Մարտի 18-ի երեկոյան էլ Շիրակի պարեկները Գյումրիի Բուլվարային թաղամասում ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 47-ամյա մի բնակչի:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է բուսական զանգվածով լցված կաթուցիչ: Քիչ ավելի ուշ պարեկները Գյումրու Օզանյան փողոցում ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել 32-ամյա մի գյումրեցու: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչներ և սերմեր:

Գյումրեցին հայտնել է, որ կանեփի սերմեր են, անցած տարի քաղել և պահել է հետագայում ցանելու նպատակով, իսկ կաթուցիչն օգտագործում է թմրանյութ ծխելու համար:

Երեք դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին