Կարևոր իրադարձություններ

Վագոն-տնակում տղամարդու մարմին է հայտնաբերվել

22 Մարտ, 2023 13:43
Վագոն-տնակում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էստացվել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա։ 

Ոստիկաններն ու պարեկները անկողնու մեջ հայտնաբերել են տղամարդու դի։

Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Զաքարյանն էր։ 

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 Քնինչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին