Կարևոր իրադարձություններ

Մեր գործողություններով փորձում ենք վերականգնել քանդված բանակը. Վիգեն Խաչատրյան

22 Մարտ, 2023 13:11
Մեր գործողություններով փորձում ենք վերականգնել քանդված բանակը. Վիգեն Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է բանակը վերականգնելուն ուղղված քայլերից։

«Մեր գործողություններով փորձում ենք քանդված բանակը վերականգնել, որը շատ դժվար է ստացվում: 

Սպայական կազմի պատրաստման, կրթական մակարդակն ապահովելու, ռազմատեխնիկական գիտելիքների բազմաթիվ թերություններ են եղել: Նաև, չասեմ՝ լրտեսության, բայց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումներ են եղել, որոնց հետ կապված հարուցվել են քրեական գործեր»,- ասել է Խաչատրյանը:

Անդրադառնալով Արցախի թեմային, պատգամավորն ասել է. 

«Մենք հետապնդելու ենք Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծումը: Ընդ որում, հասկանալով, որ Ադրբեջանը երաշխիք չէ, մենք հետապնդում ենք խնդիր, որ այդ համաձայնություններն ունենան միջազգային երաշխիքներ, որովհետև մենք մեր ուժերով չենք կարող երաշխավորել»։

 

Լրահոս

Դիտել ավելին