Կարևոր իրադարձություններ

Երեկ մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ

22 Մարտ, 2023 10:56
Երեկ մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ

Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ինչպես հայտնել են ՀՀ ՊՆ-ից, անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին