Կարևոր իրադարձություններ

Տնտեսվարողներին հորդորում են խստորեն պահպանել օրենքի պահանջը

22 Մարտ, 2023 09:57
Տնտեսվարողներին հորդորում են խստորեն պահպանել օրենքի պահանջը

Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով սույն թվականի մարտի 16-20-ը Երևան քաղաքի ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող 755 տնտեսվարող սուբյեկտների շրջանում իրականացվել են լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ՝ ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքի վերաբերյալ:

Օրենքի պահանջը չկատարելը ենթադրում է վարչական պատասխանատվություն:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստորեն պահպանել Օրենքի պահանջը: 

 

Լրահոս

Դիտել ավելին