Կարևոր իրադարձություններ

Աննա Վարդապետյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Դատախազության բարեփոխումների օրակարգը

21 Մարտ, 2023 19:27
Աննա Վարդապետյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Դատախազության բարեփոխումների օրակարգը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը և քննարկել իրավապահ ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

 

Գլխավոր դատախազը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում դատախազություն-դեսպանություն փոխգործակցությունը կթևակոխի զարգացման նոր փուլ:

 

Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

 

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը դեսպանի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Դատախազության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված համակարգի բարելավմանն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելուն:

 

Գլխավոր դատախազն ու դեսպանն անդրադարձ են կատարել կոնկրետ ուղղություններով փոխգործակցությանը, որը վերաբերել է ապօրինի հարստացման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբերհանցագործությունների դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին