Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ՝ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակի մասին

21 Մարտ, 2023 19:17
Մանրամասներ՝ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակի մասին

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին Էրեբունի ԲԿ–ից։

Դերասանուհին միացված է արհեստական շնչառության սարքին․ նրա մոտ առկա է ծանր թոքաբորբ, սրտային այլ խնդիրներ, ինչպես նաև շաքարային դիաբետ։

 

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 18-ին դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը տեղափոխվել է հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակով։

 

Լրահոս

Դիտել ավելին