Կարևոր իրադարձություններ

Նախորդ տարի մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով նախաձեռնվել է 8 քրեական վարույթ

21 Մարտ, 2023 17:44
Նախորդ տարի մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով նախաձեռնվել է 8 քրեական վարույթ

Հայաստանում 2022 թվականին մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 8 քրեական վարույթ:Այս ամսին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Աշխատանքային և սեռական շահագործման բոլոր դեպքերը ներքին շահագործման դեպքեր են։

Նախաձեռնված քրեական վարույթներից 3-ը վերաբերել է աշխատանքային, իսկ 5-ը՝ սեռական շահագործմանը։

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ բնակչության՝ հատկապես երիտասարդների իրազեկվածության համար դպրոցներում պարբերաբար կազմակերպել և անցկացրել են հանդիպումներ, զրույցներ:

ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) միջոցով շարունակվել է համագործակցությունը տարբեր երկրների իրավապահ մարմինների հետ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև նշված հանցագործությունները կատարելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին