Կարևոր իրադարձություններ

Այսօր ջրի համաշխարհային օրն է

21 Մարտ, 2023 16:07
Այսօր ջրի համաշխարհային օրն է

Այսօր ջրի համաշխարhային օրն է:

Մի քանի հետաքրքիր և օգտակար փաստ ջրի մասին.

Ջուրը ծածկում է մեր մոլորակի 70%-ը, սակայն դրա միայն 3%-ն է պիտանի խմելու համար : Ջրերի մեծ մասը հնարավոր չէ օգտագործել, քանի որ դրանք սառույցների տեսքով են:

Ջուրը կյանքի հիմքն է: Բոլոր կենդանի օրգանիզմներն ու բույսերը կազմված են ջրից. կենդանիները՝ 75%,  ձկները՝ 75%, մեդուզաները՝ 99%, կարտոֆիլը՝ 76%, խնձորը՝ 85%, լոլիկը՝ 90%, վարունգը՝ 95%, ձմերուկը՝ 96% և այլն:

Տաք ջուրն ավելի արագ է սառցակալում, քան սառը ջուրը: Գիտափորձերը դա ապացուցել են, սակայն թե ինչու է այդպես, գիտնականները դեռևս հստակ պատասխան չունեն: 

Ջուրը կարող է չսառչել մինչև -42°C-ի տակ:

Առանց խառնուրդների, գերմաքուր ջուրը  կարող է նույնիսկ այդ ջերմաստիճանում մնալ հեղուկ վիճակում: Պատճառն այն է, որ սառույցը սկսում է ձևավորվել այդ խառնուրդների մասնիկների շուրջ:Ջուրը 3-ից ավելի ագրեգատային վիճակ ունի:

Դպրոցում բոլորս սովորել ենք, որ ջուրն ունի ագրեգատային 3 վիճակ՝ հեղուկ, պինդ և գազային:  Գիտնականները, սակայն, առանձնացնում են հեղուկ ջրի 5 և սառած ջրի 14 վիճակ:

Ջուրը հիշողություն ունի։

Քանի որ ջրի կլաստերները ցանկացած ազդեցության դեպքում վերադասավորվում են , ստացվում է, որ ջուրը գրանցում է իր շրջապատի ամբողջ տեղեկատվությունը։ Հենց դա էլ գիտնականներն անվանում են «ջրի հիշողություն»։

Մարդն իր կյանքի ընթացքում խմում է միջինը 35 տոննա ջուր։ Թթվածնից հետո ջուրն ամենաանհրաժեշտ նյութն է օրգանիզմի համար։ Առանց ուտելիքի մարդը կարող է ապրել շուրջ 6 շաբաթ, իսկ առանց ջրի՝ 5-7 օր:

Ջրի բավարար քանակությունն անհրաժեշտ է առողջ սրտի համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր օրական 6 բաժակ ջուր են խմում, ավելի առողջ սիրտ ունեն, քան օրական 2 բաժակ ջուր խմողները։

Մարդն օրգանիզմի ջրազրկումից մահանում է.

Երբ մարդը կորցնում է մարմնի քաշի 2 տոկոսի չափով ջուր, տեղի է ունենում ջրազրկում: 10% ջրազրկումը վտանգավոր է կյանքի համար, իսկ 12%-ի կորուստը հնարավոր չէ վերականգնել առանց բժիշկների  միջամտության։

Վերջին 50 տարում աշխարհում 507 բախում է տեղի ունեցել՝ ջրին հասանելիություն ունենալու համար։ Դրանցից 21-ն ավարտվել են ռազմական գործողություններով։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին