Դեղորայքակայուն Candida auris սունկը «տագնապալի արագությամբ» տարածվում է ԱՄՆ առողջապահական հաստատություններում:
«Տագնապն առաջացել է 2021 թվականին Candida auris վարակների բուժման համար ամենաշատ առաջարկվող հակասնկային դեղամիջոցի՝ էխինոկանդինի նկատմամբ կայուն դեպքերի թվի եռակի աճով»,- նշված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) կայքում։
Ըստ կենտրոնների այն վտանգ է ներկայացնում առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար, սակայն առողջ մարդկանց համար այն վտանգավոր չէ: