Կարևոր իրադարձություններ

«Թոնրատուն» ֆիլմը՝ Ժան Ռուշի միջազգային փառատոնի ծրագրում (լուսանկարներ)

21 Մարտ, 2023 14:16
«Թոնրատուն» ֆիլմը՝ Ժան Ռուշի միջազգային փառատոնի ծրագրում (լուսանկարներ)

Ռեժիսոր Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմն ընտրվել է Ժան Ռուշի միջազգային փառատոնի՝ միջազգային մրցույթ ծրագրում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն։

Այս ֆիլմը՝ 5 կնոջ մասին է, ովքեր 30 քառակուսի մետր կանանց տարածքում՝ թոնրատանն են. լավաշ են թխում ու քննարկում կյանքն ու պատերազմը։

Ռեժիսոր՝ Իննա Մխիթարյան, բեմադրող օպերատոր՝ Անդրանիկ Սահակյան, հնչյունավորում՝ Գրասիելա Բառո, Արմեն Պապյան, մոնտաժը՝ Ժյուստին Իրիար, պրոդյուսերներ՝ Անժելա Ֆրանգյան, Տեֆան Ժուրդեն, Դը Գոլ Էյդ, արտադրությունը՝ ԴոԿինո, La Huit, Cined Productions։
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին