Կարևոր իրադարձություններ

Թույլատրելիից բարձր գնով վաճառք իրականացրած տնտեսվարողները կզրկվեն պետական աջակցությունից. ԱՀ պետնախարար

21 Մարտ, 2023 12:50
Հեղինակ՝ Գուրգեն Ներսիսյան
Թույլատրելիից բարձր գնով վաճառք իրականացրած տնտեսվարողները կզրկվեն պետական աջակցությունից. ԱՀ պետնախարար

Արցախի հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել է, որ առաջիկա օրերին կընդունվի Արցախի տնտեսական շրջափակման հետևանքով վնաս կրած ձեռնարկատերերին 2023թ. փետրվար ամսվա համար պետական աջակցություն ցուցաբերելու մասին կառավարության որոշումը: 

«Այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր խախտել են ԱՀ կառավարության 13.02.2023թ. թիվ 70-Ն որոշմամբ սահմանված՝ ապրանքների շրջանառության հատուկ կարգը և ապրանքների վաճառք են իրականացրել առավելագույն թույլատրելիից բարձր գնով, զրկվելու են պետական աջակցությունից:

Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, տնտեսական գործունեությանն առնչվող պետական բոլոր ծրագրերն այսուհետ կառուցվելու են՝ հիմք ընդունելով տնտեսվարող սուբյեկտի բարեխղճությունը, օրինապաշտությունը, պատշաճ հարկատու լինելու հանգամանքը:

Նույնիսկ այս դժվարագույն շրջանում կան բազմաթիվ տնտեսվարողներ, ովքեր շարունակում են մնալ կարգապահ և օրինապաշտ, պետությունը պետք է գնահատի նրանց», - ֆեյսբուքյան էջում գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին