Կարևոր իրադարձություններ

Բժշկական կենտրոնների լիցենզավորման ժամկետներն այլ երկրներում շատ ավելի կարճ են. Ավանեսյան

21 Մարտ, 2023 12:26
Բժշկական կենտրոնների լիցենզավորման ժամկետներն այլ երկրներում շատ ավելի կարճ են. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում ներկայացրել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունները։

«Երբ մենք մեկանգամյա լիցենզավորում ենք շնորհում, դրանից հետո թարմացումներն անընդհատ ապահովելը խոչընդոտվում է և հնարավոր չի դառնում։

Այս հարցում ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը։

Ընդհանրապես, բժշկական կենտրոնների լիցենզավորման ժամկետն այլ երկրներում շատ ավելի կարճ են՝ երեք տարի է: Երեք տարին մեկ անգամ պետք է հավաստեն, որ համապատասխանում են տվյալ պահին գործող պահանջներին։ Սա ուզում եմ ընդգծել, երբ քննարկում ենք ապահովագրական համակարգի ներդրումը, մշտապես խոսվում է մեր համակարգի որակական չափորոշիչների մասին։

Եվ այս բոլոր ինտեգրալ հատվածները, որ փոփոխություն ենք անում, ուղղված են ապահովելու բժշկական օգնության պատշաճ որակ՝ թարմացված սարքավորումներով, պատշաճ ենթակառուցվածքներով ու մասնագետներով»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին