Կարևոր իրադարձություններ

Համերգով ազդարարվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների մեկնարկը (լուսանկարներ)

21 Մարտ, 2023 12:14
Համերգով ազդարարվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների մեկնարկը (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ մարտի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների մեկնարկն ազդարարվել է համերգով: 

Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են ականավոր ֆրանսիացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները՝Կամիլ Սեն-Սանս՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1, Կլոդ Դեբյուսի՝ «Ծովը» երեք սիմֆոնիկ էսքիզներ, Մորիս Ռավել՝ Բոլերո:

Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Համերգի մենակատարը անվանի թավջութակահար Ջինգ Ժաոն է: Թավջութակահարը 2005 թվականին արժանացել է Մյունխենի հեղինակավոր «ARD International Competition»-ի 1-ին մրցանակին, իսկ 2009 թվականին՝ Ճապոնիայի «Exxon Mobil Music award» մրցանակին:

 

Լրահոս

Դիտել ավելին