Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

21 Մարտ, 2023 10:56
Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիաները:

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Փարիզում մարտի 20-ի ցույցերի ժամանակ 113 մարդ է ձերբակալվել։

Փարիզից բացի՝ զանգվածային ցույցեր են տեղի ունենում նաև երկրի այլ խոշոր քաղաքներում։

Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագծի դեմ բողոքի ակցիաներն ու գործադուլները Ֆրանսիայում չեն դադարում հունվարի կեսերից։

Ցույցերն ուղեկցվում են նաև բախումներով ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև։

 

Լրահոս

Դիտել ավելին