Կարևոր իրադարձություններ

Հույս ունենք «Հյուսիս-Հարավ»-ի շինարարությունն ավարտել մինչև 2025 թվականը. Իրանի ֆինանսների նախարար

21 Մարտ, 2023 10:45
Հույս ունենք «Հյուսիս-Հարավ»-ի շինարարությունն ավարտել մինչև 2025 թվականը. Իրանի ֆինանսների նախարար
Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին ՌԻԱ Նովստիի անդրադարձել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ժամկետներին։

«Մենք հույս ունենք տեսնել «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծի ավարտը և երկաթուղային գծերի բացումը մինչև Իրանի ներկայիս կառավարության ժամկետների ավարտը»,-նախարարի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

«Հյուսիս-Հարավ» միջազգային պայմանագիրը ստորագրվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում։

Նախագիծը 7,2 հազար կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք է, որը պետք է Իրանի ու Ռուսաստանի տարածքով կապ ապահովի Բալթյան տարածաշրջանի և Հնդկաստանի միջև։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին