Կարևոր իրադարձություններ

Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն

20 Մարտ, 2023 22:02
Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասով անցնող գնացքի գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա Ալվարդ Թ․-ն է։ 

Իրավապահները պարզում են բեռնատար գնացքավարի ինքնությունը։ Կան նաև օպերատիվ տեղեկություններ, որ գնացքավարը նկատել է գնացքի գծերի վրայով անցնող քաղաքացուն, մի քանի անգամ շչակ է միացրել, սակայն դա օգուտ չի տվել, իսկ գնացքը չի կարող կտրուկ արգելակել։

 

Լրահոս

Դիտել ավելին