Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարարը՝ Սերգեյ Լավրովը, նշել է․
«Մենք պաշտպանում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները: Մենք խրախուսում ենք կողմերին, դրանում շահագրգռված է նաև Հայաստանը։ Իհարկե, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն պայմանավորվածությունները»։