Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համատեղ ասուլիս են տվել։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասուլիսի ընթացքում նշել է․
«Մեր այսօրվա հանդիպումն անցավ վստահելի, ջերմ մթնոլորտում: Քննարկել ենք երկկողմ համագործակցության, տարածքային անվտանգության այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայունացմանը վերաբերող հարցեր: Ամրագրեցինք, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, շարունակվում է ակտիվ դիվանագիտական երկխոսությունը»։
Նա նաև նշել է, որ Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի մասնակցությունը և գործուն քայլերը ԼՂ բնակչության անվտանգության ապահովման գործում: