Կարևոր իրադարձություններ

Գյումրիում փլուզում է տեղի ունեցել

20 Մարտ, 2023 15:20
Գյումրիում փլուզում է տեղի ունեցել

Մարտի 20-ին, ժամը 12։49-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի ետնամասում փլուզվել է չշահագործվող ավտոտնակի ծածկը։

Հայտնի է դարձել, որ փլուզվել է նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը (մոտ 15 քմ)․ առկա է հետագա փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 Փրկարարները սահմանազատել են տարածքը։

 

Լրահոս

Դիտել ավելին