Կարևոր իրադարձություններ

Մրցույթ` Վրաստանի բուհում սովորելու համար

20 Մարտ, 2023 14:30
Մրցույթ` Վրաստանի բուհում սովորելու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կենսաթոշակային տեղ):

Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերենին կամ ռուսերենին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կազմակերպված ներբուհական քննությունները):
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:

Կրթաթոշակներինհավակնողդիմորդներըպետքէներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
  2. վրացական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
  3. ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
  4. բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
  5. անձնագրի պատճենը,
  6. ինքնակենսագրություն (CV) (անգլերեն),
  7. բժշկական տեղեկանք (անգլերեն),
  8. 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
  9. արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

 

Պահանջվողփաստաթղթերիբնօրինակներիփաթեթըպետքէներկայացնել 2 օրինակպատճենիհետմիասին (1+1):

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Փաստաթղթերը ընդունվում են 2023 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00:

Մրցույթինմասնակցելու համարփաստաթղթերըներկայացնելՀՀկրթության, գիտության, մշակույթիևսպորտինախարարությանարտաքինկապերիևսփյուռքիվարչության արտաքինկապերիբաժին (հասցեն՝ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարականտուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.՝(+37410) 599-644, (+37410) 599-646)։

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Վրաստանի բյուջեի միջոցների հաշվին։ Ուսման տարեկան վարձավճարը չպետք է գերազանցի 2250 վրացական լարի: Ամսական կրթաթոշակը կազմում է 300 վրացական լարի: Վրացական կողմի բարձրագույն ուսումնական հաստատության նպատակահարմարության պարագայում մրցույթի հաղթողների համար Վրաստանում կարող է կազմակերպվել գիտելիքների ստուգում:

Նշենք նաև, որ արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթությանբնագավառներումնշանակալինվաճումներունեցողքաղաքացիներինպարտադիրզինվորականծառայությանզորակոչիցտարկետումտալուկարգըևպայմաններըսահմանելու, ՀայաստանիՀանրապետությանԿառավարության 2002 թվականիօգոստոսի 29-ի N1394-նև 2015 թվականիփետրվարի 5-ի N117-նորոշումներումփոփոխություններկատարելու, ինչպեսնաևՀայաստանիՀանրապետությանԿառավարության 2000 թվականիհունվարի 13-ի N15 որոշումնուժըկորցրածճանաչելումասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշմամբ:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին